Թույլ տվեք վերահսկել հնարավոր ռիսկի առկայությունը ձեր բիզնեսում

Լուծումներ

«WebShark»

Տեղադրված է 05.06.2015

«WebShark»-ը հաջորդ սերնդի անվտանգության համակարգ է, որը նախագծված է կանխելու ձեր վեբ-կայքին ուղղված չարամիտ հարձակումները՝ ապահովելով կայքի անխափան և կայուն աշխատանքը:

Շատ ընկերություններ տրամադրում են այնպիսի անվտանգության լուծումներ (օր.՝ Mod_Security), որոնք պաշտպանում են կայքերը մի քանի տեսակ խոցելիություններից, ինչպիսիք են SQL կոդի ներդրումը (SQL Injection) կամ Միջկայքային սքրիփթինգը (Cross-Site Scripting) և տրամադրում հսկայական տեխնիկական փաստաթղթեր, քանի որ նման անվտանգության համակարգը տեղադրելու և կարգավորելու համար բավական գիտելիքներ և փորձ է անհրաժեշտ: Որոշ այլ ընկերություններ տրամադրում են անվտանգության լուծումներ (օր.՝ PHPIDS, htmlpurifier և այլն) որպես ծրագրային գրադարան, ինչը նույնպես տեխնիկական հմտություններ է պահանջում և ծրագրային կոդի բավական փոփոխություններ:

Ի տարբերություն այլ ընկերությունների, մենք կենտրոնանում ենք վեբ-կայքերի բոլոր տեսակի խոցելիություններին՝ ներառյալ տվյալների արտահոսքը և անվտանգության սխալ կարգավորումները՝ ստեղծելու անվտանգության ամբողջական լուծում էլեկտրոնային առևտրի, օնլայն բանկերի, կորպորատիվ և անձնական կայքերի համար:

Այն կարգավորելու և օգտագործելու համար անհրաժեշտ է ընդամենը 30 վայրկյան:

Մենք կառուցում ենք հաջորդ սերնդի անվտանգության համակարգ. վեբ-կայքի ամբողջական լուծում, որը ընդունակ է պաշտպանել այնպիսի վեբ-ծրագրեր (օր.՝ DVWA, Mutillidae, Bricks և այլն), որոնք ունեն հարյուրավոր խոցելիություններ:

Զարգացնում ե՞ք ձեր բիզնեսը: Նախ գնահատեք ռիսկերը:

Մենք առաջարկում ենք որակյալ ծառայություններ, որոնք ամբողջովին բավարարում կամ գերազանցում են մեր հաճախորդների սպասելիքները:


Զանգահարեք

+374 (96) 345-685

Գրեք մեզ

sales@cybergates.org