«WebShark»
«WebShark»-ը հաջորդ սերնդի անվտանգության համակարգ է, որը նախագծված է կանխելու ձեր վեբ-կայքին ուղղված չարամիտ հարձակումները՝ ապահովելով կայքի անխափան և կայուն աշխատանքը:
Շատ ընկերություններ տրամադրում են այնպիսի անվտանգության լուծումներ (օր.՝ Mod_Security), որոնք պաշտպանում են կայքերը մի քանի տեսակ խոցելիություններից, ինչպիսիք են SQL կոդի ներդրումը (SQL Injection) կամ Միջկայքային սքրիփթինգը (Cross-Site Scripting) և տրամադրում հսկայական տեխնիկական փաստաթղթեր, քանի որ նման անվտանգության համակարգը տեղադրելու և կարգավորելու համար բավական գիտելիքներ և փորձ է անհրաժեշտ: Որոշ այլ ընկերություններ տրամադրում են անվտանգության լուծումներ (օր.՝ PHPIDS, htmlpurifier և այլն) որպես ծրագրային գրադարան, ինչը նույնպես տեխնիկական հմտություններ է պահանջում և ծրագրային կոդի բավական փոփոխություններ:
Ի տարբերություն այլ ընկերությունների, մենք կենտրոնանում ենք վեբ-կայքերի բոլոր տեսակի խոցելիություններին՝ ներառյալ տվյալների արտահոսքը և անվտանգության սխալ կարգավորումները՝ ստեղծելու անվտանգության ամբողջական լուծում էլեկտրոնային առևտրի, օնլայն բանկերի, կորպորատիվ և անձնական կայքերի համար:
Այն կարգավորելու և օգտագործելու համար անհրաժեշտ է ընդամենը 30 վայրկյան:
Մենք կառուցում ենք հաջորդ սերնդի անվտանգության համակարգ. վեբ-կայքի ամբողջական լուծում, որը ընդունակ է պաշտպանել այնպիսի վեբ-ծրագրեր (օր.՝ DVWA, Mutillidae, Bricks և այլն), որոնք ունեն հարյուրավոր խոցելիություններ:
«Easy Contract»
«Easy Contract»-ը փաստաթղթերի և պայմանագրերի կազմակերպման հեշտացված համակարգ է, որը թույլ է տալիս պարզեցված հարդակի օգնությամբ արագ հավաքագրել պահանջվող տվյալները և տպել պայմանագրեր:
Ի տարբերություն այլ կազմակերպությունների կողմից առաջարկվող նմանատիպ համակարգերի և ծրագրերի, «Easy Contract»-ը թույլ է տալիս օպերատրին ոչ միայն ձռքով մուտքագրել պահանջվող տվյալները, այլ նաև հավաքագրել դրանք հաճախորդների տվյալների բազայից` այդպիսով հեշտացնելով կատարվող աշխատանքը և նվազեցնելով տառասխալներ թույլ տալու հավանականությունը:
«Routman»
«Routman»-ը հեշտացված գործիք է գրված «perl» ծրագրավորման լեզվով, որը համակարգերի ադմինիստրարորներին թույլ է տալիս կազմակերպել աշխատանքը և կարգավորել ցանցում գտնվող երթուղիչները(routers):
Այն շատ հեշտ է օգտագործել և այն ունի հեշտացված կարգավորումներ զննելու մեկ կամ ավելի էլեկտրոնային հասցեներ, փոփոխել գաղտնաբառեր կամ աշխատացնել որոշ հրամաններ և արդյունքը պահպանել ֆայլի տեսքով:
«Web Defense»
«Web Defense»-ը ներխուժման հայտնաբերման և կանխման համակարգ է, որը նախագծված է փոքր և միջին բիզնես ծավալող կազմակերպությունների համար:
Այն ընդունակ է իրական ժամանակում մշակել և կասեցնել ձեր վեբ-կայքին ուղղված ցանկացած տիպի հաքերային հարձակում՝ ապահովելով կայքի անխափան և կայուն աշխատանքը: Համակարգը նաև հնարավորություն ունի շաբաթվա կամ ամսվա կտրվածքով համառոտ հաշվետվություն ներկայացնելու գրանցված վնասակար փորձերի մասին` հասկանալու համար, թե ո՞ր հասցեներից են առավել հաճախ կատարվում հարձակման փորձեր, կայքի հատկապես որ բաժիններն են առավել հաճախ փորձարկման թիրախ դառնում և այլն:
Նախագծման փուլում համակարգն արդեն փորձարկվել է այնպիսի վեբ-կայքերի վրա, որոնք ունեն օրական 20.000-ից ավել այցելություն և 300.000-ից ավել էջերի դիտում՝ ցուցադրելով գերազանց արդյունքներ:
«Smart Face»
«Smart Face»-ը պրոֆեսիոնալ դեմքեր հայտնաբերող և ճանաչող համակարգ է` հիմնված բիոմետրիկ վեչլուծության վրա:
Համակարգը հեշտությամբ կարողանում է մշակել թվային տեսախցիկից ստացված պատկերը իրական ժամանակում և հատուկ բիոմետրիկ վերլուծության արդյունքում դեմքերը համեմատում բիոմետիկ բազայում պահվող տվյալների հետ:
Համակարգը կարող է ներդրվել օդանավակայաններում, խանութներում և ցանկացած այլ հասարակական վայրում, ինչը թույլ կտա ցանկացած պահի համեմատել թվային տեսախցիկներից ստացված ինֆորմացիան ոստիկանության տվյալների բազայի հետ և կանխել շատ ու շատ հանցագործություններ:
«Anti-TOR»
«Anti-TOR» համակարգը նախատեսված է հիմնովին ապահովել «սև» ցուցակում գտնվող վեբ-կայքերի կամ վեբ-ռեսուրսների անհասանելիությունը` նույնիսկ «TOR» ծրագրի օգտագործման դեպքում:
«TOR»-ը հատուկ համակարգ է, որը շրջանցում է գործող պաշտպանիչ ֆիլտրերը և թույլ տալիս ազատ օգտվել որևէ վեբ-կայքից կամ վեբ-ռեսուրսից:
Հարկավոր է նշել նաև, որ նմանատիպ համակարգ 2011թ. հունիսին ներդրվել է նաեւ Սիրիայում, 2011թ. սեպտեմբերին՝ Իրանում, իսկ Չինաստանը «TOR» համակարգի դեմ միջոցներ է մշակում արդեն երկար տարիներ:
«Mapy»
«Mapy»-ն «Հեքըթոն» (2011) և «IBM» «Սմարթ» (2014) մրցույթներում մրցանակներ ստացած նախագիծ է, որը նախատեսված է օգնելու քաղաքացիներին և արտասահմանցիներին ստանալու անհրաժեշտ ինֆորմացիա իրենց գտնվելու վայրի վերաբերյալ:
Համակարգը հեշտացնում է ցանկացած վայրի որոնումը (օր.` դեսպանատներ, հյուրանոցներ, ռեստորաններ և այլն), հեռախոսահամարներ (օր.` արագ արձագանքման համարներ, կառավարություն, կազմակերպություններ, կինոթատրոններ, հիվանդանողներ և այլն), տրանսպորտ, նորություններ, եղանակի տեսություն, տարադրամի փոխանակում և այլն: Այն ամբողջովին անվճար է օգտագործման համար և հասանելի, որպես հեռախոսային հավելված և վեբ-հավելված: