Ծառայություններ
Մենք ունենք փորձ, ոլորտի իմացություն և վարպետություն` աշխարհով մեկ սփռված մեր հաճախորդներին արդյունավետ, չափելի արդյունքներ տրամադրելու համար:
Մեր անմիջական և պրագմատիկ հայկական մոտեցումը մեր առավելությունն է: Այս մոտեցումը հնարավոր է դարձրել պետական կառավարման մարմիններից, տեղական և միջազգային բանկերից, խոշոր ընկերություններից պայմանագրեր ստանալ և շահել` չնայած տարբեր երկրների հետ ունեցած մեծ մրցակցությանը:
Մենք խորհրդատվական, թեստավորման և հետազոտական ծառայություններ մատուցելու մեծ փորձ ունենք կրիտիկական ենթակառուցվածքների, ֆինանսական ծառայությունների, կառավարության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցման ոլորտներում:
Ծառայություններ ձեռնարկությունների համար
Ծառայություններ՝ այնպիսի կազմակերպությունների համար, որոնք կարևորում են անվտանգության բոլոր պահանջները։
Ցանցերի ներթափանցման փորձարկում
Մի մեթոդ, որ գնահատում է ցանցային համակարգի անվտանգությունը` վերլուծելով և ուսումնասիրելով անվտանգության շրջանակներում հնարավոր բացթողումները կամ «անցքերը», ներխուժում սարքավորումների, ծրագրերի կամ այլ հավանական թերությունների մեջ: Այս փորձարկումները հայտնաբերում են անվտանգության համակարգի թերությունները, գնահատում պոտենցիալ վտանգի վնասները և տրամադրում տեխնիկական լուծում: Փորձարկումների արդյունքը հնարավորություն է ընձեռում ձեռնարկություններին անվտանգ որոշումներ կայացնել այնպիսի պայմաններում, ինչպիսիք են` նոր գրասենյակի ստեղծում, նոր ցանցի ենթակառուցվածքների տեղադրում, գոյություն ունեցող կամ նոր ծրագրերի արդիականացում:
Ցանցերի խոցելիության գնահատում
Խոցելիության գնահատումը ցանցերի և հոսթի հիմքի վրա հիմնված համակարգերի հետ կապված ռիսկերի չափման և դասակարգման գործընթաց է, որը թույլ է տալիս ռացիոնալ պլանավորել բիզնես ռիսկերը կառավարող տեխնոլոգիաները և գործունեությունը: Այն ներառում է անվտանգության, խոցելիությունների ավտոմատ վերլուծության կարգավորում, այնուհետև կազմում զեկույցներ, որոնք գտնում են անվտանգության խոցելի տեղերը և մանրամասն ուղղում դրանք: Խոցելիության գնահատումը ձևավորում, զարգացնում, վերանայում և հաստատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների անվտանգության դրույթները, ընթացակարգերն ու չափանիշները:
Վեբ-կայքերի ներթափանցման փորձարկում
Ի տարբերություն ցանցերի ներթափանցման փորձարկման, վեբ-կայքերի ներթափանցման փորձարկումը կենտրոնացած է վեբ-ծրագրերում պաշտպանության և պոտենցիալ ռիսկերը գտնելու վրա: Մեթոդներ օգտագործելով` հարձակվողները ներթափանցում են Ձեր վեբ-տարածություն` ձեռք բերելով ֆինանսական, անձնական եւ նույնիսկ բժշկական տեղեկատվություն: Այդ փորձարկումները ծրագրավորողներին թույլ են տալիս գնահատել և սերվերի, և հաճախորդի ծրագրերի խոցելի կողմերը:
Բաց կոդի աուդիտ
Այս աուդիտի նպատակն է մանրամասն վերանայել ծրագրային ապահովման կամ համակարգչային ծրագրի բաց կոդը՝ բացահայտելու առկա անվտանգության ռիսկերը: Անհրաժեշտության դեպքում, մշակված ծրագրային ապահովման վերլուծությունից բացի, մենք կարող ենք ստուգել նաև ծրագրում օգտագործվող կոմպոնենտների և ստանդարտ գրադարաններում անվտանգության ռիսկերի առկայությունը: «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ը իրականացնում է բաց կոդի աուդիտ բոլոր հայտնի ծրագրավորման լեզուների համար:
Պաշտպանություն DDoS հարձակումներից
Ծառայության մերժում բաշխված հասցեներից (DDoS) հարձակման մեթոդը նպատակ ունի մեծածավալ կամ մեծաքանակ հարցումների արդյունքում ժամանակավոր անհասանելի դարձնել Ձեր վեբ-ռեսուրսները: Հարձակման նպատակով օգտագործվում են ժամանակակից տեխնոլոգիաներ և արդյունավետ պաշտպանության համար Ձեզ պրոֆեսիոնալ անվտանգության լուծում է անհրաժեշտ: «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության մշակած «DDoS» դեմ լուծումն արդյունավետ կերպով պաշտպանում է ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր հարձակման մեխանիզմներից:
Վիրտուալ անձնական ցանց
«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերության վիրտուալ անձնական ցանց (VPN) ծառայությունը ապահովում է Ձեր ինտերնետային կապի գաղտնիությունը՝ կոդավորելով Ձեր ուղղարկվող և ստացված բոլոր թվային տվյալները: «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերությունը թվային տվյալների կոդավորման համար օգտագործվում է աշխարհում առաջատար «AES-256» կոդավորման ստանդարտը՝ կողմնակի անձանցից պաշտպանելով Ձեր անձնական և ֆինանսական տեղեկությունները:
Համակարգչատեխնիկական փորձաքննություն
Մենք առաջարկում ենք թվային փորձաքննությունների ամբողջական լուծումներ՝ արձանագրությունից մինչև վերլուծություն, ինչպես նաև փորձագետի եզրակացության ներկայացում դատարանում: «ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ» ընկերությունն առաջնորդվում է «ISO/IEC 27037:2012» ստանդարտով, որը թույլ է տալիս թվային ապացույցների հայտնաբերման, հավաքագրման և պահպանման գործընթացն իրականացնել միջազգային փորձի պահանջներով: Ընկերությունը պարտավորվում է ապահովել փորձաքննության իրականացման ընթացքում հայտնի դարձած ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը:
Անվտանգության խորհրդատվություն
Ձեր ցանցային գործողությունները, մուլտիմեդիա ծառայություններն ու թվային տվյալները միշտ վտանգի տակ են, սկսած DDoS հարձակումներից և վնասակար ծրագրերի ռիսկերից մինչև ծառայության կեղծում: Մեր փորձագետները կօգնեն Ձեզ անվտանգ պահել տվյալները, ծառայություններն ու ցանցային ենթակառուցվածքները, կսահմանեն տեխնոլոգիաների հետ ծանոթացման գործընթացը և կմշակեն ճկուն անվտանգության համակարգեր` հիմնված լավագույն փորձի, տեխնիկական հմտությունների և անվտանգության խորը գիտելիքների վրա:
Դասընթացներ
«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ն առաջարկում է դասընթացների և կրթական ծրագրերի լայն շրջանակ տեղեկատվական տեխնոլոգիաների բոլոր սպառողների համար: Դասընթացները կլինեն առաջադեմ ու փոխլրացնող` հնարավորություն տալով մասնակիցներին լրջորեն առաջադիմել յուրաքանչյուր մակարդակն ավարտելուց հետո: Դասընթացների և կրթության կենտրոնը առաջարկում է ստանդարտ ժամանակացույց, բայց դասընթացները կարող են կազմակերպվել նաև ըստ պահանջարկի, որպեսզի հարմարեցվեն հաճախորդների գրաֆիկին:
Աջակցություն
«ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ»-ի աջակից թիմը նվիրված է որակյալ ծառայություններ մատակարարելուն, որոնք ամբողջովին բավարարում կամ գերազանցում են մեր հաճախորդների սպասելիքները: Մենք համագործակցում ենք անվտանգության ոլորտում առաջատար ընկերությունների հետ ամբողջ աշխարհում և ունենք հավաստագրման ամենաբարձր աստիճաններ: Այսպիսով դուք կարող եք վստահ լինել, որ մեր աջակից թիմը ունի գիտելիք և վարպետության բարձր մակարդակ, որ հնարավորություն է տալիս նրանց լիովին աջակցել Ձեր կազմակերպության աշխատանքի կարևորագույն անվտանգության համակարգերին: